ԱԱրևիկ Աբելյան

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները միջազգային բաց օլիմպիադայում արժանացել են ոսկե և բրոնզե մեդալների

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները միջազգային բաց օլիմպիադայում արժանացել են ոսկե և բրոնզե մեդալների

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լանդաուի անվան ֆիզիկայի և հետազոտությունների ֆիզիկատեխնիկական դպրոցի գավաթի միջազգային բաց օլիմպիադան։

Օլիմպիադային մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի և աշխարհի մի շարք այլ երկրների կրթական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ։ Covid-19 համավարակով պայմանավորված՝ օլիմպիադան անցկացվել է հեռավար եղանակով։

Ըստ օլիմպիադայի կանոնների՝ յուրաքանչյուր խնդրի լուծման համար հատկացվել է 1 շաբաթ։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի սաները օլիմպիադային նվաճել են 2 մեդալ՝ ոսկե և բրոնզե։

Ավագ դպրոցի նախաավարտական դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանն արժանացել է ոսկե մեդալի, իսկ նրա համադասարանցի Արմեն Եպիսկոպոսյանը՝ բրոնզե մեդալի։

Աշակերտների բնորոշմամբ՝ նմանօրինակ արդյունքը սպասելի էր, քանի որ դպրոցում ստացած գիտելիքները և ուսուցիչների հետ ամենօրյա աշխատանքը թույլ են տվել գրանցել բարձր ցուցանիշներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում