ԱԱննա Ավետիսյան

Հրապարակվել են «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները

Հրապարակվել են «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 18-ին տեղի ունեցած «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները:

Քննությունները կազմակերպվել են 26 քննական կենտրոններում: «Մաթեմատիկա» առարկայի համար հայտագրված 5186 դիմորդից քննությանը մասնակցել է 5027-ը: Միջին միավորը եղել է 10.47:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 1129 դիմորդ կամ մասնակիցների 22.5 տոկոսը:

18-20 միավոր հավաքել է 246 դիմորդ կամ մասնակիցների 4.9 տոկոսը: 18-18.75 միավոր ստացել է 108, 19-19.75 միավոր՝ 114, իսկ 20 միավոր՝ 24 դիմորդ:

Նշենք, որ դիմորդների գնահատականները փակցվում են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվում ընդունելության հայտում նշված էլեկտրոնային հասցեին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում