ԱԱննա Ավետիսյան

Այրվել է մոտ 110 հա խոտածածկ տարածք

Այրվել է մոտ 110 հա խոտածածկ տարածք

Երեկ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի սահմանամերձ տարածքում այրվում է խոտածածկ տարածք: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև տեղի բնակիչները։

Այսօր՝ հունիսի 24-ին՝ ժամը 07։25-ին, վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։20-ին, մարվել՝ 11։05-ին: Այրվել  է մոտ 110 հա խոտածածկ տարածք։

Փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ․ սահմանվել է հերթապահություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում