ԱԱրման Գալոյան

Ոստիկանները մեկ օրում հայտնաբերել են 6 հետախուզվող, բացահայտել՝ հանցագործության 45 դեպք

Ոստիկանները մեկ օրում հայտնաբերել են 6 հետախուզվող, բացահայտել՝ հանցագործության 45 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, ընտանեկան բռնության՝ 5, յուրացման կամ վատնման, խուլիգանության, մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու ու ընտրական իրավունքի խախտման՝ 2-ական, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անձին ապօրինի ազատությունից զրկելու, դատական ակտը չկատարելու և ընտրական խախտումների հետ կապված դեպքերի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2-ական, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում