ԳԳոհար Սիմոնյան

Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ  քրեական գործ է հարուցվել

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։

Այս մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Օձունի համայնքապետը հաղորդում է ներկայացրել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում