ԱԱրման Գալոյան

Սուրենավանում վթարից տուժած 14-ամյա տղայի առողջական վիճակում կա դրական տեղաշարժ

Սուրենավանում վթարից տուժած 14-ամյա տղայի առողջական վիճակում կա դրական տեղաշարժ

Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել, սկսել է ինքնուրույն շնչել: Առողջական վիճակում կա դրական տեղաշարժ:

Նա շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն` տեղեկացրել է ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար էին բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել էր Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողների կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, որովայնի սալջարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում