ՆՆարեկ Սահակյան

Սյունիքի մարզով անցնող Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի ճանապարհահատվածում ընթանում են վերականգնման աշխատանքներ

Սյունիքի մարզով անցնող Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի ճանապարհահատվածում ընթանում են վերականգնման աշխատանքներ
Սյունիքի մարզով անցնող Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի 5.43 կմ երկարությամբ ճանապարհահատվածում ընթանում են վերականգնման աշխատանքները։ Այս պահին կատարվում են հողային պաստառի վերականգնման, պրոֆիլավորման և գաբիոնային պատերի կառուցման աշխատանքներ: Շինաշխատանքներն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն։
 
Ճանապարհն անցնում է Սիսիան խոշորացված համայնքի Դաստակերտ, Նժդեհ և Ցղունի բնակավայրերով։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։ Ճանապարհը վերականգնվում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում