ԱԱրևիկ Աբելյան

Սուբվենցիոն ծրագրով Մերձավան համայնքի Երիտասարդության փողոցը կգազաֆիկացվի

Սուբվենցիոն ծրագրով Մերձավան համայնքի Երիտասարդության փողոցը կգազաֆիկացվի

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Մերձավան համայնքի 1338.5 մ երկարությամբ Երիտասարդության փողոցը կգազաֆիկացվի: Եվս 70 շահառու կապահովվի կապույտ վառելիքով: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

 
Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կիրականացվի փոսերի քանդում, ավելորդ գրունտի հարթեցում, տեղափոխում, հենասյուների տեղադրում, պողպատե խողովակաշարի անցկացում, ստորգետնյա մետաղական խողովակների մեկուսացում:
 
Աշխատանքների իրականացման արդյունքում կվերանա վառելանյութի ձեռքբերման խնդիրը և կավելանա նոր բնակելի տների կառուցումը: Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 8 ժամանակավոր աշխատատեղ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում