ԱԱննա Ավետիսյան

Գեղարքունիքի մարզպետը բուժաշխատողներին շնորհակալագրեր է հանձնել

Գեղարքունիքի մարզպետը բուժաշխատողներին շնորհակալագրեր է հանձնել

Հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մի խումբ նոըժաշխատողների խրախուցել է շնորհակալագրերով: Այս մասին հայտնում են մարզպետարանից: 

«Առողջապահության ոլորտում միշտ էլ աշխատանքն ու անելիքները շատ են, և պատասխանատվությունն անչափ բարձր պետք է լինի։ Այս ոլորտում, հատկապես, անելիքներն ավելացան՝ կապված համավարակի դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների և Արցախյան պատերազմից հետո վիրավոր զինծառայողներին բուժման և աջակցության ցուցաբերելու հետ։

Հարգելի բուժախատողներ, ամուր եղեք և ձեր մասնագիտական կարողություններով աջակցեք մեր հայրենիքին, որի համար մեր քաջ տղաներն իրենց կյանքն են տվել կամ վիրավորվել։ Պատմական այս ծանր փուլում մենք պետք է ջանք չխնայենք՝ յուրաքանչյուրս մեր ոլորտում լավ աշխատելու, սրտացավ մոտեցում ցուցաբերելու և հաղթահարելու մեր երկրի առջև ծառացած դժվարությունները։ Բոլորդ արժանի եք ուշադրության, իսկ մենք պարտավոր ենք գնահատել ձեր աշխատանքը»,- նշել է մարզպետ Գնել Սանոսյանը։

Հանդիպման մասնակից բուժաշխատողներն իրենց շնորհակալական խոսքերն են հղել մարզի ղեկավարին՝ ցուցաբերած ուշադրության համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում