ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄՄարի Կոստանյան

Մեծ Բրիտանիան կաջակցի ՀՀ կառավարությանը հակամարտությունից հետո վերականգնման գործընթացում

Մեծ Բրիտանիան կաջակցի ՀՀ կառավարությանը հակամարտությունից հետո վերականգնման գործընթացում

Միացյալ Թագավորության կառավարությունն արձագանքել է ռազմական ավարի «պուրակի» ստեղծմանը՝ հայտարարելով, որ «Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաջակցի ՀՀ կառավարությանը հակամարտությունից  հետո վերականգնման գործընթացում»: Բաքվի ռազմական ավարի «պուրակը» պարզապես խրախուսում և սերմանում է ատելություն: 

Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ հակամարտություններում սեռական բռնությունների կանխարգելման հարցում հատուկ ներկայացուցիչ, լորդ Թարիք Ահմեդը որպես Մարդու իրավունքների պաշտպանության գծով պետնախարար, պատասխանել էր լորդ Ալթոնի նամակին: Նա մասնավորապես գրել էր.

«Միացյալ Թագավորության կառավորությունը տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Բաքվում Ալիևի կողմից վերջերս բացված ռազմական ավարի «պուրակի» մասին: Փետրվարին տարածաշրջան կատարած այցի ժամանակ եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարը Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին կոչ էր արել զերծ մնալ հռետորաբանությունից և այն գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը: Մենք շարունակում ենք մեր մտահոգությունը հայտնել համապատասխան կառավարություններին:

Ցանկանում եմ վստահեցնել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաջակցի ՀՀ կառավարությանը հակամարտությունից  հետո վերականգնման գործընթացում: Մենք կշարունակենք խրախուսել երկու կողմերին՝ առարկայական բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո՝ հիմնախնդիրը խաղաղ, կայուն և բանակցությունների միջոցով կարգավորելու համար»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում