Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի հրազեններ են կամավոր հանձնել

ԱԱննա Ավետիսյան

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ բաժնում հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ նախատեսված 5,45 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինչպես և գնդացրի պահունակ, որը պահել էր նկուղում։ Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Խանջյան գյուղի բնակիչներից մեկը հանձնել է հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինչպես և տարբեր տրամաչափի և հրազենների 70-ից ավելի փամփուշտ։

Արդյունավետ էր նաև Մեծամորի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Մայիսյան գյուղի բնակիչներից մեկը հանձնել է երկփողանի հրացան, նռնակ, նռնակի պայթուցիչ ու ինքնաձիգի փամփուշտներ։

Պայթուցիչներով նռնակները, ինքնաձիգի պահունակն ու տարբեր տրամաչափի և հրազենների մի քանի տասնյակ փամփուշտը ոստիկանության Աշտարակի բաժնում հանձնել է Նոր Ամանոս գյուղի մի բնակիչ: Արդյունք է տվել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը։ Երևանի Ռուբինյանց փողոցի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու ինքնաձիգի 160 փամփուշտ։

Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Ռայնիսի փողոցի բնակիչներից մեկն էլ հանձնել է տարբեր տիպի նռնակներ՝ իրենց պայթուցիչներով, ինչպես և տարբեր հրազենների ու տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում