ԱԱրման Գալոյան

Մեղադրանք է առաջադրվել Մեծամորի դպրոցի նախկին տնօրենին և ամուսնուն

Մեղադրանք է առաջադրվել Մեծամորի դպրոցի նախկին տնօրենին և ամուսնուն

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենի կողմից կատարված յուրացման դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենը, 1985-2014 թթ. իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մեկ միասնական դիտավորությամբ, նույն ժամանակահատվածում որպես հիմնական աշխատող մեկ այլ ընկերությունում աշխատող ամուսնուն կես դրույքաչափի փոխարեն մեկ ամբողջ դրույքաչափով՝ դպրոցում հրամանագրել է որպես տնտեսվար, ինչի արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 4.520.932 ՀՀ դրամ գումար։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ  հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս ամուսնուն՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում