Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի հետ համատեղ իրականացրել է մեկօրյա արտ-թերապևտիկ զարգացնող ծրագիր ԱԻՆ աշխատակիցների երեխաների համար:
Փոքրիկները «Դիսնետ» աուդիովիզուալ համակարգի միջոցով մոտիվացնող հոլովակներ են դիտել, կազմակերպվել են դիդակտիկ խաղեր:













