ԳԳոհար Սիմոնյան

Նարեկ Մկրտչյանը և Ֆան Յոնգը քննարկել են սոցպաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները

Նարեկ Մկրտչյանը և Ֆան Յոնգը քննարկել են սոցպաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել դեսպանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները, կարևորվել համատեղ ջանքերի շարունակական ներդրումը ոլորտի զարգացման գործում։

Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները՝ հույս հայտնելով, որ դրանք կբարձրացնեն նախարարության կողմից մատուցվող ծառայությունների հասցեականությունը։

Կողմերը նախանշել են հետագա համագործակցության հնարավոր տարբերակները, պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնականում ընթացք տալ քննարկված ծրագրերին, որոնք կխթանեն հայ-չինական հարաբերությունների առավել ամրապնդումն ու սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացումը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում