ԳԳոհար Սիմոնյան

Բանակցում ենք «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակի ձեռքբերման համար. Գայանե Սահակյան

Բանակցում ենք «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակի ձեռքբերման համար. Գայանե Սահակյան

Հայաստանը Ռուսաստանից «Սպուտնիկ V» պատվաստանյութ ձեռք բերելու ցանկություն է հայտնել, սակայն այնտեղ արտադրական խնդիր կա: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Դա էր պատճառը, որ մեր երկրորդ խմբաքանակը՝ 60 հազար դեղաչափ, այսինքն՝ 30 հազար անձի համար, բավականին ուշացավ: Դա ավելի շուտ էր նախատեսվում, որ երկիր ժամաներ: Մենք դեռևս բանակցությունները շարունակում ենք ՌԴ-ի հետ»,- ասաց Սահակյանը:

Սահակյանը խոսեց այլ պատվաստանյութերի հնարավոր մատակարարումներից: Օրինակ՝ «Կովաքս»-ը նոր պատվաստանյութեր է առաջարկել:

««Կովաքս»-ի հետ շարունակում ենք աշխատանքը: Բացի դրանից՝ «Աստրազենեկա»-ի նոր խմբաքանակներ հնարավոր է՝ լինեն առաջիկայում: Մեր քաղաքականությունն այսպիսին է, որ պատվաստանյութերը հնարավորինս տարբեր տեսակի լինեն երկրում, որ յուրաքանչյուր քաղաքացի իր ցանկությամբ կարողանա ընտրի պատվաստանյութը, և մենք չսահմանափակվենք միայն ռիսկի խմբերով»,- ասաց Սահակյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում