ԳԳոհար Սիմոնյան

Կոչ եմ անում սկսել բանակցություններ պետության հետ՝ գողացվածը վերադարձնելու վերաբերյալ. Փաշինյան

Կոչ եմ անում սկսել բանակցություններ պետության հետ՝ գողացվածը վերադարձնելու վերաբերյալ. Փաշինյան

Ժողովրդից գողացվածի վերադարձը միշտ եղել է մեր հրատապ օրակարգը: Այս մասին հանրահավաքի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ 3 տարիների ընթացքում մենք ոչ մեկից ոչ մի բան չենք խլել, չնայած կարող էինք: Մենք ցանկացել ենք, որ երկրում գործեն ինստիտուտներ, որոնք դուրս կլինեն անձերի ու անհատների քմահաճույքից: Այսօր արդեն ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը գործարկված է, որը անխուսափելի գործելու է: աբյց ես ուզում եմ առաջարկել բոլոր այդօրինակ մարդկանց և հիշեցնել, որ մեր ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդ մարդիկ, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ, կարող են բանակցել պետության հետ՝ գողացվածն ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ: Բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում հենց էսօրվանից չկորցնել հնարավորությունը և չհասցնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել»,-ասաց Փաշինյանը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում