ԳԳայանե Թամամյան

Սևանա լճի մակարդակը իջել է 3 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը իջել է 3 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով և կազմել` 1900.84 մ (20.06.21 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 1սմ-ով, իսկ 2021 թ. հունվարի 1-ի մակարդակից՝ 32 սմ-ով, տեղեկացնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

 

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 19.127 մլն խմ, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հունիսի 20-ը ներառյալ՝ 56.967 մլն խմ:

 

Արփա-Սևան ջրատարով հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է է 2.740 մլն խմ, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հունիսի 20-ը ներառյալ՝ 121.140 մլն խմ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում