ԱԱրման Գալոյան

Երևան-հայ-իրանական սահման ճանապարհի 330+510-րդ կմ-ը հողային զանգվածի փլվածքի պատճառով միակողմանի փակ է

Երևան-հայ-իրանական սահման ճանապարհի 330+510-րդ կմ-ը հողային զանգվածի փլվածքի պատճառով միակողմանի փակ է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 330+510-րդ կմ-ում տեղի է ունեցել հողային զանգվածի փլվածք՝ 40-50 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։ 

Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացվում են փլվածքի հետևանքների վերացման աշխատանքներ։

Վարորդներին ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում