ԳԳայանե Թամամյան

20։30-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ

20։30-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ

2021 թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:00-20:30-ի ընթացքում, ՀՀ ոստիկանությունում «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել:

Ահազանգերը վերաբերվել են`
− 2-ը՝ ընտրակաշառքին.
− 3-ը՝ քվեարկությանն ուղղորդելուն.
− 36-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին.
− 46-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին:

5 դեպքը հաղորդվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քր. դատ. օր.-ի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար, իսկ 36 տեխնիկական բնույթի և 46 տեղեկատվական բնույթի հաղորդումներն ուղղորդվել են տարածքային մարմիններ, ԿԸՀ և ԱՎՎ՝ ուսումնասիրություններ կատարելու և պարզաբանում տալու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում