ԳԳոհար Սիմոնյան

Նորամարգի 2 բնակիչ ընտրաշակառք է բաժանել դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար. կա ձերբակալված

Նորամարգի 2 բնակիչ ընտրաշակառք է բաժանել դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար. կա ձերբակալված

Հունիսի 18-ին ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի երկու բնակիչ, նախնական համաձայնության գալով, խմբի կազմով, նույն գյուղի բնակչության շրջանում գումարի տեսքով ընտրակաշառք են բաժանել և շարունակում են բաժանել:

Այս մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: 

«Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված երկու անձինք Նորամարգ գյուղի բնակչության շրջանում 15.000-20.000 դրամի սահմաններում գումարներ են բաժանել դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության բաժին են բերման ենթարկվել նշված անձինք, որոնցից մեկը ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է»,- հայտնեց Ջանոյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը գրել էր Ֆեյսբուքի իր էջում. 

«Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչը ձերբակալվեց»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում