ԱԱննա Ավետիսյան

Արա Խզմալյանն այցելել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն

Արա Խզմալյանն այցելել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այց է կատարել նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Թաիրովի մասնաճյուղ՝ տեղում ծանոթանալու կազմակերպության ենթակառուցվածքներին, կատարված աշխատանքներին և առկա հիմնախնդիրներին:

Նախարարի տեղակալը ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Խաչիկ Հարությունյանի հետ շրջել է կենտրոնի բաժիններով, քննարկումներ ունեցել անձնակազմի հետ ոլորտային ձեռքբերումների, ներուժի և հետագա անելիքների վերաբերյալ, ծանոթացել հայ-ճապոնական համագործակցության շրջանակում կենտրոնում ստեղծված հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման լաբորատորիայի պայմաններին:

Արա Խզմալյանը կարևորել է կենտրոնի ռազմավարական նշանակության վերարժևորման անհրաժեշտությունը և ընդգծել, որ առաջիկա համատեղ անելիքներն ուղղված են լինելու կառույցի՝ պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտում դերի բարձրացմանը, միջազգային գործընկերների հետ կապերի ընդլայնմանը և գիտական ծրագրերի իրականացմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում