«Մաթեմատիկա» առարկայից միասնական քննություն հանձնելու համար այս տարի հայտագրվել էր 4979 դիմորդ

ՔՔրիստինե Ոսկանյան

Դիմորդներն այսօր մաթեմատիկական գիտելիքներն էին ստուգում հանրապետությունում ձևավորված 36 քննական կենտրոնում՝ 13-ը Երևանում, 23-ը մարզերում: Հայտագրվել էր 4979 դիմորդ: Գրիգորը նրանցից մեկն է:

Գրիգոր Գրիգորյան (Դիմորդ) - Ֆիզիկա-մաթեմատիկան ամենասիրած առարկաներն են սիրել եմ մոտս լավա ստացվում:

Ֆիզմաթ դպրոցի սանը Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելու համար է պայքարում: Վստահ է, ֆիզիկայի գիտելիքներով երկրի զարգացման գործում մեծ ներդրում կարող է ունենալ:

Գրիգոր Գրիգորյան - Ֆիզիկան ուժեղ առարկա է, կարանք օգտագործենք երկիրը զարգացնելու համար, ինչքան շատանան բնագիտական առարկաները, ռազմական, տնտեսական առումով կզարգանանք:

Երկրին նաև լավ ֆինանսիստներ են պետք, ասում է Քրիստինան: Տնտեսագիտական համալսարանն է ընտրել: Անգլերենի քննության արդյունքից գոհ է, այս փուլն էլ հաջողությամբ անցնելու դեպքում նպատակն իրականություն կդառնա:

Քրիստինա Մեսրոպյան (Դիմորդ) - Շատ մասնագիտություններ եմ որոշել, փոխել, մտածել, վերջը կանգ առա ֆինանսների վրա, սիրում եմ գումարի հետ գործ ունենալ:  

135-րդ դպրոցում միասնական քննության համար 4 քննասենյակ է առանձնացվել: Յուրաքանչյուրում քննություն է հանձնում 40 դիմորդ: Այս անգամ բացի քաղցրից ու ջրից, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները դիմորդներին հնարավորություն են տվել քննասենյակ բերել նաեւ հաշվիչներ:

Այն դիմորդները, որոնք ինչ-ինչ պատճառներով քննությանը չեն ներկայացել, երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն կունենան: 135-րդ դպրոցում ձևավորված քննական կենտրոնի ղեկավարը տեղեկացնում է՝ եթե քննության արդյունքները վիճահարույց լինեն, դիմորդներին բողոքարկման հնարավորություն կտրվի:
 
Մինչև դիմորդները 3 ժամվա ընթացքում մաթեմատիկական հաշվարկներ էին անում, ծնողները մուտքի մոտ էկրաններին հետևում էին քննության ընթացքին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում