ԱԱրևիկ Աբելյան

Վայք քաղաքի մարզադպրոցում հրդեհ է բռնկվել

Վայք քաղաքի մարզադպրոցում հրդեհ է բռնկվել

Հունիսի 17-ին, ժամը 21։52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի մարզադպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մարզադպրոցի տանիքում: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են հունիսի 18-ին, ժամը  00:41-ին, մարել՝ 04:11-ին:

Այրվել են տանիքային ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 800 քմ) և արևային կայանը: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ օժանդակ ջրատար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում