ՄՄարի Կոստանյան

Անգելա Մերկելը առցանց շրջագայություն է կատարել Բեռլինի Թումո կենտրոնում

Անգելա Մերկելը առցանց շրջագայություն է կատարել Բեռլինի Թումո կենտրոնում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր առցանց այց է կատարել Բեռլինի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն. այցն ուղիղ եթերով հեռարձակվել է Գերմանիայի կանցլերի պաշտոնական կայքում:

Առցանց շրջագայությունը «Թվային կրթության նախաձեռնության» մաս է կազմում: Նախաձեռնությունը համատեղ կյանքի են կոչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Կրթության նախարար Անյա Կառլիչեկը:

«Թվային կրթության նախաձեռնությունը» նպատակ ունի բարելավելու թվային ուսուցումը և վերապատրաստումը կրթության բոլոր փուլերում։

Թումո կենտրոնը Բեռլինում իր դռներն է բացել 2020-ի աշնանը: 2018-ին Հայաստան կատարած այցի շրջանակում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել էր նաև Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ էլ հիմք էր դրվել հետագա համագործակցության։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում