ԱԱրման Գալոյան

29306 հարկ վճարողի վերադարձվել է 4.1 մլրդ դրամի գերավճարի գումար. ՊԵԿ

29306 հարկ վճարողի վերադարձվել է 4.1 մլրդ դրամի գերավճարի գումար. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության կողմից 2021 թ. մայիս ամսին համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության արդյունքում` ՀՀ պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում հաշվառված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը վերադարձվել է կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին: 

Մասնավորապես, շուրջ 4.1 մլրդ դրամ գերավճարի մնացորդը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ամբողջությամբ փոխանցվել է 29306 հարկ վճարողի միասնական հաշվին:  

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ միասնական հաշվին փոխանցված գումարները ստանալու նպատակով հարկ վճարողները կարող են էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել համապատասխան դիմում (սահմանված է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 27.07.2017 թ. թիվ 246-Ն հրամանով), որից հետո գումարը ինքնաշխատ կփոխանցվի դիմումում նշված բանկային հաշվին, և հարկ վճարողը կարող է այն տնօրինել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում