ԱԱրման Գալոյան

46 և 22 համարի երթուղիները կվերսկսեն աշխատանքը նոր ավտոբուսներով

46 և 22 համարի երթուղիները կվերսկսեն աշխատանքը նոր ավտոբուսներով

Վաղվանից՝ հունիսի 17-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ: 

Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ (համար 26, 38, 99, 74, 24, 47)։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի 8 և 2 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ը՝ հետևյալ ուղեգծերով.

Համար 22 երթուղի

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ԿԱՅԱՐԱՆ - ՀԱԹ

Սպանդարյան կայարան (ս.կ.) - Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ-Սիլիկյան նոր խճուղի-Շիրազի-Գ.Հասրաթյան-Սեբաստիայի-Րաֆֆու փողոցներ-ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ) (վ.կ.):

Համար 46 երթուղի

ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Նազարբեկյան թաղամաս (հ.44/10, ե/կետ) (ս.կ.) - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան - Հալաբյան - Կիևյան փ-ներ - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե.Քոչարի փ-ներ - Սրբ.Գր.Լուսավորիչ եկեղեցի (վ.կ.):

Հետադարձը` նույնը մինչև Ջանիբեկյան - Բաշինջաղյան - Մազմանյան փողոցներ, շարունակությունը նույն ուղեգծով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում