ԱԱրման Գալոյան

Ավտոպատահար՝ Տավուշում. կա մեկ զոհ

Ավտոպատահար՝ Տավուշում. կա մեկ զոհ

2021 թ. հունիսի 16-ին` ժամը 00:45-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող բնակավայրի բնակիչն իր կողմից վարվող «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով LT-16 միջպետական ավտոճանապարհով երթևեկելիս կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, ինչպես նաև՝ դիակի արտաքին զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում