ԱԱրման Գալոյան

Հայտնի են օտար լեզուների միասնական քննությունների արդյունքները

Հայտնի են օտար լեզուների միասնական քննությունների արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 11-ին տեղի ունեցած օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն) միասնական քննությունների արդյունքները։

Քննությունների արդյունքների նախնական վերլուծությամբ՝ «Անգլերեն» առարկայի համար հայտագրված 4346 դիմորդներից քննությանը մասնակցել են 4271-ը։ Բարձր գնահատական՝ 18-20 միավոր ստացել են 1233 դիմորդներ, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 612 դիմորդ, 19-19.75՝ 590, իսկ 20 միավոր՝ 31 հոգի: Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 356 դիմորդներ, միջին միավորը եղել է 14.5-ը:

«Գերմաներեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել էր 85 դիմորդ, քննությանը մասնակցել են 84-ը: Բարձր՝ 18-20 միավոր ստացել է 13 դիմորդ, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 9, 19-19-75՝ 4 դիմորդ։ Գերմաներենից միջին միավորը եղել է 13.76, առավելագույն՝ 20 միավոր ոչ ոք չի ստացել, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 12 դիմորդներ։ 

«Ֆրանսերեն» առարկայից ընդունելության միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել են 74 դիմորդներ. բոլորն էլ ներկայացել և մասնակցել են քննությանը։ Նրանցից 18-ը հավաքել են 18-20 միավոր, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 8 դիմորդ, 19-19.75՝ 9, իսկ 20 միավոր՝ 1 դիմորդ։ Միջին միավորը եղել է 14.7, իսկ դրական միավորի շեմը չեն հաղթահարել 6 դիմորդներ։

«Իսպաներեն» և «Պարսկերեն» առարկաների քննություններին մասնակցել են 2-ական դիմորդներ. բոլորն էլ հաղթահարել են նվազագույն անցողիկ շեմը՝ ապահովելով, համապատասխանաբար, 12,1 և 13,5 միջին միավորներ։

Դիմորդները ստացած գնահատականները կարող են բողոքարկել քննության արդյունքների հրապարակման հաջորդ օրը՝ տվյալ դեպքում մինչև հունիսի 17-ը՝ ժամը 18.00-ը:

Նշենք, որ դիմորդների գնահատականները փակցվում են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվում են ընդունելության հայտում նշված էլեկտրոնային հասցեին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում