ՄՄերի Եգորյան

Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում շարունակվում են շտաբային և տակտիկական ուսումնավարժանքները

Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում շարունակվում են շտաբային և տակտիկական ուսումնավարժանքները

Մարզերում շարունակվում են իրականացվել շտաբային և տակտիկական ուսումնավարժանքները: Օրերս Գեղարքունիքի մարզի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար և Աստղաձոր համայնքների միջնակարգ դպրոցներում, համայնքապետարաններում և մանկապարտեզներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով: Իրականացվել են մանկավարժական անձնակազմի և աշակերտների տարհանում և պատսպարում:

Վայոց ձորի մարզի Հերմոն և Տավուշի մարզի Ոսկեվան գյուղերի հիմնական դպրոցներում ևս անցկացվել են վարժանքներ՝ «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» և «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում» թեմաներով:

Հերմոնի դպրոցում վարժանքին մասնակցել են 34 աշակերտ, ուսուցչական կազմը, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում