Հունիսի 16-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 811 նոր դեպք, տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 672 մարդ, մահացել է 13 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 356179, այստեղից ապաքինվել է 341775 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5096:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 34668 փորձարկում, այդ թվում 19809-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1459-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2.34% է, վերջին 14 օրվանը՝ 2.54%, վերջին 7 օրվանը՝ 2.36%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 216742 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4569 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 40 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2935 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 599 անձ:










