ԱԱրսեն Մկրտչյան

Բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ամառային ուղևորափոխադրումների սեզոնը

Բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ամառային ուղևորափոխադրումների սեզոնը

Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին գնացքը: Մինչև հոկտեմբերի 1-ը գնացքն ամեն օր կապելու է Երևանը և վրացական առողջարաններ Բաթումը, Քոբուլեթին, Ուրեկին:

Ուղևորներին այժմ սպասարկելու են «Տրանսմաշխոլդինգի» կազմում ընդգրկված Տվեր քաղաքի վագոնաշինական գործարանի արտադրության ժամանակակից վագոնները: 

Գնացքն աշխատելու է ամեն օր՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին: Հակառակ ուղղությամբ գնացքը նույնպես աշխատելու է ամեն օր՝ Բաթումից մեկնելով 15:40-ին:

Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում:

Տոմսերի գները մեկ անձի համար մեկ ուղղությամբ տատանվում են գրեթե 14 հազար դրամից մինչև 36,3 հազար դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում