ՄՄարի Կոստանյան

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը

Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը և Հայաստանի կողմից ականապատման քարտեզների փոխանցումը Ադրբեջանին։

«Սա կարևոր քայլ է, որը կնպաստի լարվածության թուլացմանը և կողմերի միջև վստահության վերականգնմանը՝ Կովկասում տևական խաղաղություն հաստատելու նպատակով»,- նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ֆրանսիան կողմերին կոչ է անում շարունակել պահպանել հրադադարի ռեժիմը, կատարել 2020-ի նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնություններում ներառված պարտավորությունները՝ մասնավորապես բոլոր ռազմագերիների ազատ արձակումը: Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահների հետ, շարունակում է վճռականորեն աշխատանք տանել կողմերի հետ՝ այս հարցի լուծմանը նպաստելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում