Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

ՎՎահե Դավթյան

Քովիդի համավարակի դեմ պայքարած ու 44-օրյա պատերազմում բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկներն արժանացել են պարգևների: «Որակի նշան» մրցանակ է շնորհվել Արցախի հանրապետական հիվանդանոցի բժիշկներին, երեք պատերազմի վերքեր բուժած, հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանին, դիմածնոտային վիրաբույժ Յուրի Պողոսյանին, Կապանի, Ալավերդու բուժկենտրոններին, գերիներին Բաքվից Երևան ուղեկցած ռազմական բժիշկ Միքայել Սամսոնյանին և սպիտակ բանակի բազմաթիվ այլ ներկայացուցիչների: «Տարվա լրագրող» մրցանակի է արժանացել նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի լրագրող Մայա Խաչատրյանը՝ 44-օրյա պատերազմի օրերին վիրավոր զինվորների կենաց-մահու պայքարն ու բժիշկների սխրանքները լուսաբանելու համար:

Մհեր Մուսայելյան (Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն) - Շնորհակալություն եմ հայտնում մեր բժիշկներին՝ Հայաստանից և սփյուռքից, ովքեր եկել են մեզ օգնության, մասնակցել, օգնել են 44 օրվա պատերազմի ժամանակ:

Մայա Խաչատրյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի լրագրող) - Սա ոչ միայն իմ աշխատանքի գնահատականն է, այլև Հանրային Հեռուստաընկերության, որն աշխատեց թե Քովիդի պայմաններում, թե 44-օրյա Արցախյան պատերազմի, նաև այն գործընկերների, որ մեկնել էին ռազմաճակատ՝ լուսաբանելու ռազմական գործողությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում