ԱԱրման Գալոյան

Եղանակն աստիճանաբար կտաքանա. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր կլինի

Եղանակն աստիճանաբար կտաքանա. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր կլինի

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Հանրապետության տարածքում` հունիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում