ՄՄարո Թարվերդյան

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ գերիների վերադարձը Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ գերիների վերադարձը Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն գրառում է արել Թվիթերում՝ ողջունելով Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձը:

«Ողջունում ենք Հայաստան 15 գերեվարված հայերի վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կօգնի ականազերծում իրականացնել: Վստահության ամրապնդման այս միջոցները կօգնեն համապատասխան մթնոլորտ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունները շարունակելու համար: Այս կարևոր քայլերը կողմերին ավելի մոտ կդարձնեն երկխոսությանը, կայունությանը և համապարփակ կարգավորմանը», - գրել է Լինդեն:

Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի և ԱՄՆ կառավարություններին՝ արժեքավոր աշխատանքի համար, նաև ընդգծել ԵՄ խորհրդի նախագահի ու ԵԱՀԿ Շվեդիայի նախագահության գերազանց համագործակցությունը:

«Այդ զարգացումները կենսական քայլ են Հարավային Կովկասում տարածաշրջանային գործակցության համար»,- ասել է Լինդեն:

Նա կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին հենվել այդ դրական քայլերի վրա՝ ազատ արձակելով ձերբակալվածներին և վերսկսելով բարձր մակարդակի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում