Ի՞նչն է հակացուցված պատվաստվելուց առաջ և հետո

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուն նախորդող, հաջորդող օրերին մարդիկ պետք է առավելագույնը խուսափեն արևի տակ գտնվելուց: Փորձեցինք քաղաքացիներից պարզել՝ ուսումնասիրել կամ մասնագետներին հարցրե՞լ են, թե ինչ հակացուցումներ կան պատվաստվողների համար:

Նախ՝ քրոնիկ՝ սիրտ-անոթային, շաքարային հիվանդությունների սուր փուլերում չի կարելի պատվաստվել: Գրիպ, ջերմություն ունենալիս՝ նույնպես: Պատվաստելուց առաջ բժիշկները պետք է զննեն քաղաքացուն, հարցերի միջոցով պարզեն, թե արդյոք նրա օրգանիզմը պատրա՞ստ է պատվաստման: 

Այլ հակացուցումներ նույնպես կան: Ալկոհոլ օգտագործել չի կարելի ոչ միայն պատվաստվելու օրը՝ պատվաստվելուց առաջ, այլ նաև հաջորդ 3 օրերի ընթացքում:

Մարիամ Կարապետյան (ընտանեկան բժիշկ) - Պատվաստվելուց հետո չի կարելի 3 օր ալկոհոլ օգտագործել, ակտիվ լինել, սպորտով զբաղվել և չի կարելի ներարկման հատվածը թրջել:

Մասնագետներհն ասում են՝ ովքեր կորոնավիրուսով վարակվել, առողջացել են, 14 օր անց արդեն կարող են պատվաստվել, եթե իհարկե ծանր չեն տարել հիվանդությունը և թոքերի, շնչառական համակարգի հետ կապված խնդիրներ չունեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում