Պետությունը կկազմակերպի աճյունների հուղարկավորությունը

ԱԱննա Ավետիսյան

Պետությունն իր վրա կվերցնի պատասխանատվություն՝ զոհված զինծառայողների աճյունների հուղարկավորությունը կազմակերպելու համար, եթե հարազատները դիահերձարաններից չվերցնեն նույնականացված դիերը՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը՝ պատասխանելով հարցին, թե որոշ ծնողներ տարբեր պատճառներով հրաժարվում են վերցնել պատերազմում զոհված տղաների աճյունները:

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար) - Պատերազմներից հետո պիտի հասկանանք, որ ինչ-որ մի ժամանակ տրվում է, որ նույնականացման պրոցեսն իրականացվի, այնուհետև՝ ճանաչման և հուղարկավորության: Բայց եթե կլինեն անձինք, ովքեր անհեռանկար ձևով կձգձգեն պրոցեսը, պետությունն իր վրա պիտի վերցնի պատասխանատվություն՝ նաև հուղարկավորությունը կազմակերպելու, որովհետև որևէ տեսանկյունից ճիշտ չԷ նման երկար ժամանակով պահելը:

Սա այնքան բազմաշերտ, նուրբ հարց է, որ պետք է նաև այլ անձանց ներգրավմամբ լինի:

Ես նաև եկեղեցու ներկայացուցիչներին անպայման կխրախուսեի, որպեսզի նրանք նույնպես ընդգրկվեն այս պրոցեսին, և մի շարք տարբեր գերատեսչությունների, ինստիտուտների համատեղ քննարկման արդյունքում մենք կգտնենք այս իրավիճակից լավագույնս դուրս գալու ելքերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում