ԱԱրման Գալոյան

«Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հոսպիտալացված 10 երեխա շարունակում է բուժօգնություն ստանալ հիվանդանոցում

«Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հոսպիտալացված 10 երեխա շարունակում է բուժօգնություն ստանալ հիվանդանոցում

ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում այս պահին շարունակում է բուժօգնություն ստանալ «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հունիսի 8-9-ը հոսպիտալացված 10 երեխա: Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են բավարար:

Հիշեցնենք, որ երեխաները բժշկական կենտրոն են ընդունվել փսխում, սրտխառնոց, ջերմություն ախտանշաններով:

Միևնույն ժամանակ, հունիսի 9-ի դրությամբ, Վայքի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով` թեթև ընթացքով, Վայքի մանկապարտեզներից մեկի 11 սան, իսկ 5 երեխա բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում։

Մանկապարտեզներում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, իսկ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել են նմուշառումներ։ Աշխատանքներն իրականացվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ գործակցությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում