Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

«Հայփոստը» կներկայանա նորովի

ՆՆարե Թադևոսյան

Նոր նպատակներ, նոր արժեքներ, նոր փոստ. «Հայփոստ»-ն այսուհետև ներկայանալու է տեխնոլոգիապես վերազինված և նոր տեսքով. սկսվել է վերաբրենդավորման գործընթացը:

Հայկ Կարապետյան («ՀայՓոստ» ընկերության գլխավոր տնօրեն) - «Հայ փոստ»-ի կայքը, հավելվածները, մեքենաները, գրասենյակները վերաբրենդավորվելու են և աշխատեն նոր ստանդարտներով: 5-ամյա ռազմավարությունը, որն ընդունված է, դրա շրջանակներում «Հայփոստ»-ն այլևս ուղղակի փոստ չէ, այն տեղը չէ, որտեղ նամակ են ուղարկում և ստանում: Դա մեծ էկոհամակարգ է, որն աշխատում է 5-6 շուկաներում, որպեսզի ապահովի մեր կազմակերպության կայուն աճը:

Երևանի շուրջ 90 բաժանմունք մինչև տարվեվերջ կվերաբրենդավորվի ու կվերազինվի նորագույն տեխնոլոգիաներով: Բոլոր մարզերում կլինեն միասնական կենտրոններ: Նոր կարգախոսն է՝ «Քո մարդիկ ամենուր», հիմքում մարդակենտրոնությունն է: «Հայփոստ»-ի տնօրենի խոսքով՝ նոր ռազմավարությունը պարտադրում է նոր տեսք ունենալ:

Հայկ Կարապետյան - Ինչպես տեսնում ենք, մեր լոգոտիպում կա հայկական փ-ն և լատինատառ պ-ն, որոնք ունեն թևեր: Այդ թևերը խորհրդանշում են այն վերելքը, որը պետք է ապրի մեր կազմակերպությունը, այն թևերը, որով մենք սավառնելու ենք, լինելու ենք արագ: Այն թևերն են, որով մենք հոգ ենք տանելու մեր գործընկերների, մեր այցելուների մասին:

Նոր ռազմավարությամբ՝ ընկերությունը վերջին մեկ տարվա ընթացքում արդեն ունեցել է ձեռքբերումներ. բոլոր մարզկենտրոններում բացվել են փոստի փոխանակման կենտրոններ, կապեր են հաստատվել միջազգային գործընկերների հետ:

Բաբկեն Թունյան («ՀայՓոստ» ընկերության դիտորդ խորհրդի անդամ) - Ընտրվել է պրոֆեսիոնալ թիմ, մշակվել է ռազմավարություն՝ պրոֆեսիոնալ կառույցների կողմից այժմ, բացի ավանդական գործունեությունից՝ նամակ, թոշակ տանել, ընկերությունը ցանկանում է ընդլայնվել մի շարք ոլորտներում՝ այթի, էլեկտրոնային առևտուր, անշարժ գույքի կառավարում:

«Հայփոստի» տեսլականն է՝ որպես Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր, դառնալ Հայաստանում և տարածաշրջանում հուսալի և ժամանակակից փոստային, լոգիստիկ, ֆինանսական և պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակ:

Հեղինակ՝ Անի Ավագյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում