Կոտայքի մարզում կկառուցվի տարածաշրջանում առաջին բնապահպանական, էներգետիկ, տնտեսական կայուն համայնքը

ՌՌոզա Խաչատրյան

Կոտայքի մարզում կկառուցվի համայնք, որը ներառում է արտադրական թաղամաս, մաքսային պահեստների գոտի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեության, հետազոտական և զարգացման կենտրոններ:

Սևակ Արծրունի («Հայփրոսփեքթ» նախագծի համակարգող) - Նպատակը հայրենադարձությունն է, բայց ոչ միայն ֆիզիկական, այլ մեր ամբողջ 12 մլն հայության գիտելիքների և ներդրումների և մասնագիտությունների հայրենադարձությունն է:

«Հայփրոսփեքթ» համայնքը սփյուռքի հայ բարերարների նախաձեռնությունն է: Այն կընդգրկի մոտ 100 հա հողատարածք՝ լինելով տարածաշրջանում առաջին բնապահպանական, էներգետիկ, տնտեսական և այլ առումներով կայուն համայնքը:

Սևակ Արծրունի - Հողը շատ ռազմավարական նշանակություն ունի, որովհետև Երևանի հյուսիսային արվարձաններից 7 կմ է ընդամենը հեռու, քաղաքից դուրս է, Աբովյանում է, բայց Աբովյանից էլ դուրս է:

Ծրագրի համակարգող Սևակ Արծրունու խոսքով՝ նախագիծը ոչ միայն հայ, այլև տարածաշրջանի գործարարներին է ձեռնտու: Հենց այս տարածքով է անցնում երկաթգիծը, համայնքը նաև Սևան-Երևան մայրուղու հարևանությամբ է: Արդեն իսկ 6 մլն դոլար ներդնելով՝ ձեռք են բերել հողատարածքի զգալի մասը՝ 75 հեկտարը: Դրա 25 հեկտարը կընդգրկի արդյունաբերական գոտին:

Սևակ Արծրունի - Մոտավորապես 100 գործարան է այստեղ լինելու, սա այս պահին մեր ձեռք բերած հողամասի 1/3-ն է: Այստեղից է ամբողջ նախագիծը սկսում: Սա կոչվում է «Հայզոն»

«Հայզոնի» կառուցման համար ներդրվելու է 50 մլն դոլար: Կայուն գյուղատնտեսության զարգացման համար էլ կհիմնվի գիտահետազոտական կենտրոն՝ «Հայռանչ» անունով:

Սևակ Արծրունի - Հակառակ ուղղությամբ՝ կա այն, ինչ մենք համարում ենք այս համայնքի ուղեղ: Դա «Հայթեքպարկ» է կոչվում, մոտ 10 հեկտարի վրա, որտեղ կլինի մեծ կոմպլեքս: Հիմնականում ինքուբեյշն կենտրոն է բարձր տեխնոլոգիաների և իրա շուրջ ամեն տեսակի ծառայությունները:

Հարևանությամբ էլ կլինի բնակելի թաղամասը, որտեղ կապրի շուրջ 7 հազար մարդ՝ հիմնականում «Հայփրոսփեքթի» տարածքում գործող ընկերությունների աշխատակիցները: Կլինեն կրթական կենտրոններ: Իսկ Սևանի մայրուղու եզերքին՝ առևտրական ու տուրիստական կենտրոնները:

Սևակ Արծրունի - Բոլոր մոտեցումները ստեղծված են կայուն զարգացման, կյանքի կազմակերպման համար: Կարելի է այս ամբողջ տարածքում միայն վազելով ման գալ՝  առանց ստիպված լինելու ասֆալտով կամ բետոնով անցնելու: Ձիերի ուղի է լինելու:

Էկոնոմիկայի նախարարության հետ հուշագիր են ստորագրել, շուտով կստանան նաև ազատ տնտեսական գոտու կարգավիճակ:

Սևակ Արծրունի - Մեր նպատակն այն է, որ մեր գործարանների ապրանքը, որը ներմուծվում է կամ պետք է արտահանվի, այս տարածքում անմիջապես վերցվի, այստեղ լինեն ամեն տեսակ պահեստներ: Այստեղ կլինի 5000 մ պահեստների տարածք 3-հարկանի և կլինի մաքսային գոտի:

Համայնքի ստեղծման բյուջեն կանցնի 1 մլրդ դոլարը: Տնտեսական կայունության դեպքում՝ նախագիծն ամբողջությամբ կյանքի կկոչվի 6-7 տարվա ընթացքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում