ԱԱրևիկ Աբելյան

Արմավիրում տնային խնամք՝ միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց

Արմավիրում տնային խնամք՝ միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է խնամքի ծառայություններ տրամադրել տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված կարիքին համապատասխան։

Տարեցներին մատուցվող ծառայությունների շրջանակում շահառուներին տնային պայմաններում խնամք է տրամադրում նաև «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Նախարարությունն այդ նպատակով 2021 թվականի բյուջեից հատկացրել է շուրջ 4,4 մլն դրամ։

Ըստ այդմ՝  60 միայնակ տարեցներ և 18 տարին լրացած՝ հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ինքնասպասարկման մասնակի խնդիրներ ունեն, ստանում են կենցաղային սպասարկման, բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական և այլ անհրաժեշտ ծառայություններ։  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում