ԱԱննա Ավետիսյան

Կայացել է արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի վիրուսային, մասնավորապես՝ արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:

 
Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը՝ մասնակցությամբ հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի ԱՍԱ վարչության պետի տեղակալ Սևակ Դվոյանի, հանձնաժողովի անդամներ՝ Գեղարքունիքի մարզի ստացիոնար և պոլիկլինիկական բժշկական ծառայությունների ղեկավարների, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» «Գեղարքունիք» մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանի, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի Գավառի բաժնի պետ Սվետլաննա Հովհաննիսյանի:
 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում արտաընդերային հեպատիտների տարածվածության մակարդակին ուղղված հարցեր: Ի թիվս այլ հիմնավորումների, նշվել է, որ վիրուսային, արտաընդերային հեպատիտների փոխանցման ակտիվ գործոն են հանդիսանում նաև կոսմետիկ միջամտությունները, մասնավորապես՝ դաջվածքները, մատնահարդարումը և ոտնահարդարումը:

 

Այս և հեպատիտի առաջացմանը նպաստող այլ գործոններից զերծ մնալու նպատակով առաջարկվել է առողջության առաջնային պահպանման օղակների բուժաշխատողների միջոցով բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, իսկ կոսմետիկ միջամտությունների ընթացքում հետևել սանիտարական նորմերի պահպանմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում