Վենչուրային կապիտալի ներգրավում, նոր համաձայնագիր. Պետերբուրգի համաժողովին՝ հայկական օրակարգը

ՍՍոնա Աղբալյան

Այսօր Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական եռօրյա համաժողովի վերջին օրն է: Այն անցկացվում է 1997-ից, 2006-ից՝ ՌԴ նախագահի անմիջական մասնակցությամբ:

Համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքն ուկրաինական բանակի պահպանման համար ռուսական գազի տարանցման կարևորության մասին, ընդգծել է, որ Ռուսաստանը պարտավոր չէ բոլորին կերակրել:

Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Ռուսաստանը կարող է ավելի շատ գազ տարանցել Ուկրաինայի տարածքով, սակայն Կիևը խոչընդոտներ է ստեղծում դրա համար:

Միջոցառումը համարվում է տնտեսական հարցերի միջազգային առաջնակարգ հարթակներից մեկը: Մասնակիցների օրակարգը խիտ է՝ հանդիպումներ, քննարկումներ, բազմամիլիարդանոց պայմանագրերի ստորագրում: Գործընկերների հետ համատեղ աշխատանքի պայմանագրեր կնքել է նաև հայկական կողմը:

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «Սբեր» համակարգի անդամ «Հաշվարկային լուծումներ» բաժնետիրական ընկերությունը և «Հայփոստը» կնքել են գործակցության համաձայնագիր։

2020-ին համավարակի պատճառով ֆորումը չանցկացվեց՝ այս տարի ապահովելով հսկայական թվով հյուրերի ներկայություն, ՌԴ կառավարության անդամների գրեթե ամբողջական ցանկ: Պետերբուրգում հունիսի 2-5-ն ազատ հյուրանոցներ չկան. այնտեղ է հավաքվել գործարար վերնախավը:

Հայաստանից համաժաղովին ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, փոխնախարար Նարեկ Տերյանը։ Քերոբյանի դիտարկմամբ՝ Վենչուրային կապիտալի թեման առանցքային է մեր երկրի տնտեսության համար, և դրա ակտիվ ներգրավմամբ մենք կկարողանանք խթանել ձեռներեցությունն ու նորարարությունը՝ նպաստելով մեր երկրի տնտեսության արագընթաց զարգացմանը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես համաժողովի հյուրերի ցանկում է: Նա անդրադարձել է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ բիզնեսի դեմ կիրառվող հանցավոր ոտնձգություններին, դրանց կանխարգելմանը, առկա մարտահրավերներին և տնտեսվարողների իրավունքների պաշտպանությանն ուղղված պետությունների ձեռնարկած պայքարի կառուցակարգերին:

Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովն այս տարի ունի ավելի քան 2000 օտարերկրյա մասնակից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում