ԴԴիանա Գասպարյան

Նովոսիբիրսկում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու աղմկահարույց միջադեպի կապակցությամբ կասկածյալների են ձերբակալել

Նովոսիբիրսկում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու աղմկահարույց միջադեպի կապակցությամբ կասկածյալների են ձերբակալել

Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանային դատարանը ձերբակալել է Նովոսիբիրսկի մարզի Մոշկովո գյուղում մայիսի 29-ին իրավախախտի գլխին պատահաբար կրակած ոստիկանի վրա հարձակման գործով կասկածյալ Իլկին Իսմայիլովին: Այս մասին հայտնում են դատարանի մամուլի ծառայությունից։

Իլկին Իսմայիլովը և Ռուսլան Կուրբանովը փորձել են խանգարել իրավապահներին՝ ձերբակալելու իրենց ընկեր 19-ամյա ադրբեջանցի Վեքիլ Աբդուլլաևին, որը հրաժարվել է մոտենալ ծառայողական մեքենային՝ անձը հաստատելու համար, և հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա:

Բախման հետևանքով ՃՊԾ ավագ տեսուչ Ալեքսանդր Գուսևը Աբդուլաևին ձերբակալելու փորձի ժամանակ կրակել է վերջինիս վրա։ Երկու օր անց Աբդուլաևը մահացել է հիվանդանոցում։

Ոստիկանը կալանավորվել է, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝  լիազորությունների չարաշահման դեպքի առթիվ։

Ավտոտեսուչի տունը պահպանության տակ է վերցվել նրա կնոջ խնդրանքով, որը տեսաուղերձ է հղել ՌԴ նախագահին, ինչպես նաև Անվտանգության դաշնային ծառայության և Քննչական կոմիտեի ղեկավարներին՝ վրեժի վախից: Բանն այն է, որ Մոշկովո են ժամանել հիսունից ավելի զինված ադրբեջանցիներ, որոնք շրջափակել են ոստիկանության տեղի բաժանմունքն ու հիվանդանոցը՝ պահանջելով իրենց հանձնել ոստիկանին։ Զինված ադրբեջանցիները սպառնացել են հրաժարվելու դեպքում գնդակահարել մարդասպանի ողջ ընտանիքին։ Իրավիճակը կայունացել է ոստիկանության հատուկ նշանակության զորքերի միջամտությունից հետո։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում