ՆՆարեկ Սահակյան

Հայկ Չոբանյանը և դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը քննարկել են ՏՏ ոլորտի համագործակցության հնարավորությունները

Հայկ Չոբանյանը և դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը քննարկել են ՏՏ ոլորտի համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ 

Ողջունելով դեսպանին՝ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է երեք հիմնական ուղղությունների՝ կրթություն ինժեներիայի ոլորտում, ագրոտեխնոլոգիա և կլիմայական տեխնոլոգիաներ, որոնց ուղղությամբ ակնկալում է ընդլայնել երկրների միջև հետագա համագործակցությունը: 

Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ, ըստ առաջնահերթության, ՏՏ ոլորտը Նիդեռլանդներում 2-րդ տեղն է զբաղեցնում: Դեսպանն առաջարկել է ծանոթանալ հայկական կողմի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի առաջնահերթություններին՝ հնարավոր փոխգործակցությունը նախանշելու համար։

Հանդիպման ավարտին երկկողմ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ ջանքերը շարունակելու համար՝ կողմերն առաջարկել են գործողությունների ծրագիր մշակել և փորձագիտական հետազոտություն իրականացնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում