Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Դատաբժշկական փորձագետները՝ Աբովյանի դիահերձարանի դեպքի և իրենց կատարած աշխատանքի մասին

ՄՄայա Խաչատրյան

Սերգեյ Աբգարյան (ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնի վարիչ) - Պատերազմի օրերին, երբ արդեն պարզ էր՝ ինչ ծավալի զոհերի մասին է խոսքը, համապատասխան գերատեսչության կողմից նախաձեռնվեց սառնարանը, և կարճ ժամանակում գործում է:

Դատաբժշկական կենտրոնի Արմավիրի մասնաճյուղում զոհված զինծառայողի 87 դի, 58 մասունք կան: Աճյուններից մեկն այսօր տեղափոխել են՝ նմուշառման համար:

Սերգեյ Աբգարյան - Կախված դիակային փոփոխությունների աստիճանից՝ դրանով է պայմանավորված, թե ջերմաստիճանն ինչ մակարդակի վրա է պետք պահել՝ նեխային պրոցեսը հնարավորինս դանդաղեցնելու համար:  Ցուցիչը հստակ ցույց է տալիս 3, մինչև մինուս 1 սառչում է, ավտոմատ կերպով անջատվելուց հետո նորից ակտիվանում է:
Փորձաքննվել են ավելի քան 3756 դի և մասունք:

Բարդագույն հետազոտությունը փորձագետներից պահանջել է մասնագիտական ու բարոյահոգեբանական ուժերի գերլարում:

Արմեն Գևորգյան (ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արարատի մարզային բաժնի վարիչ) - Մենք ոչ մի հատ թարմ դիակի հետ չենք առնչվել։ Բոլոր դիերը բերել են մեզ մոտ ծայրահեղ ծանր աստիճանի աուտորիտիկ նեխման, կազմափոխման, փափուկ հյուսվածքների մեծ մասի և ներքին օրգանների բացակայության, ամբողջովին որդերի թրթուրներով պատված դիակներ:

Պատերազմական իրավիճակը, ըստ նրա, նախատեսում է ոչ ստանդարտ գործողություններ՝ բոլոր ոլորտների համար: Սառնարանային համակարգի խնդիրը, ըստ մասնագետների, աշխատել են լուծել առաջին օրերին: Գորիս, Արմավիր, Ստեփանակերտ, Մարտունի. ձեռք են բերել շարժական սառնարաններ:

Արմեն Գևորգյան - Նման ծավալ որևէ առանձին դիահերձարանի սառնարան հնարավոր չէր իրականացնել:

Փորձագետների տվյալով՝ այս պահին նույնականացված են 44-օրյա պատերազմում զոհված 2689 զինծառայողի դի և մասունք:

Մարինա Բաղդասարյան (ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ) - Պետք է ստանանք լիարժեք ԴՆԹ բնութագիր, որ վստահ լինենք, որ նույնականացումը տեղի է ունենում ճշգրիտ:

Արմեն Գևորգյան - Զինվորների դիերը մշակման ենթակա չեն, քանի դեռ տվյալ դիից չենք կարողացել անջատել գենետիկ նյութը, քիմիական նյութով դիակի վրա ազդելու իրավունք չունենք: Աբովյանի դեպքից հետո աճյունները տեղափոխվել են Մարտունի:

Քրգործով նախաքննությունը շարունակվում է: Փորձագետները պնդում են՝ թաքնված դիերի, մասունքների մասին խոսք լինել չի կարող: Դիապարկերի վրա առանձին համարներ, կոդեր կան:

Արմեն Գևորգյան - Մեր աշխատանքի նպատակը, մեր ինքնաբավարարման համար այս պահին այն է, որ մեր աշխատանքի արդյունքում ունենանք ավելի շատ հայտնաբերված դիեր, որ հանձնենք ծնողներին: Նպատա՞կը: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ թաքնված դիակ, աբսուրդ է, վիրավորական մեզ համար:

Դատաբժշկական կենտրոնի ղեկավար Մհեր Բիշարյանն է նաև, ըստ Գևորգյանի, անձամբ ռազմի դաշտ մեկնել՝ տեղափոխելու հայրենիքի համար զոհված զինվորների դիերը: Աշխատակիցներն էլ վստահեցնում են՝ աշխատել են ամեն օր, առանց հանգստի:

Արևիկ Սարգսյան (ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոլեկուլային փորձաքննությունների բաժնի փորձագետ) - Շահարկել զինվորների մասունքները, որոնք զոհվել են, լուսավոր սերունդը, որի համար ապրում ենք, արժանի չէր շահարկվելու: Այս երեք օրը չենք կարող աշխատել, այստեղ ենք, որ խնդրենք ժողովրդին՝ թողեք աշխատել:

Դիանա Հարությունյան (ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոլեկուլային փորձաքննությունների բաժնի փորձագետ) - Եղել են հանդիպումներ մասնավոր, պետական, խնդրել ենք, որ եթե կան մասնագետներ, որ կարող են օգնել, ոչ ոք մեր դուռը բացել: Այժմ խոսել ինչ-որ մենաշնորհի մասին, ամբիցիայի մասին, ծիծաղելի է:

Մասունքներ կան, որոնք այն վիճակում են, որ հնարավոր չէ ԴՆԹ անջատել. առաջիկայում կդիմեն միջազգային գործընկերներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում