ՆՆարեկ Սահակյան

Վայոց ձորի մարզպետի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Վայոց ձորի մարզպետի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներ Մարիան դե Վիտոյին և Մարկ Ուոլերին, որոնք աշխատելու են Վայոց ձորի մարզում։

 
Ողջունելով դիտորդներին՝ մարզպետի տեղակալը կարևորել է ցանկացած քաղաքական գործընթացի, առավել ևս ԱԺ ընտրությունների օրենքով սահմանված կարգով իրականացումը՝ ընդգծելով դիտորդների դերն այդ գործընթացում:
 
Մարզպետի տեղակալը բարձր է գնահատել մարդու իրավունքների գերակայությունը՝ անկախ ընտրությունների արդյունքներից և նշել, որ ամեն բան արվելու է, որպեսզի մարզպետարանի աշխատանքը, որպես պետական կառույցի, համապատասխանի ժողովրդավարության սկզբունքներին:
 
Նանե Ասատրյանն անդրադառնալով դիտորդների կողմից բարձրացված հարցերին՝ նշել է նաև, որ մարզպետ Արարատ Գրիգորյանի նախընտրական ցուցակում ընդգրկված լինելը չի խոչընդոտելու պետական աշխատանքի պատշաճ կազմակերպմանը:
 
Դիտորդական առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Նանե Ասատրյանին ընդունելության և արդյունավետ զրույցի համար՝ կարևորելով մարզպետի տեղակալի պատրաստակամությունն ընտրական գործընթացն առանց խախտումների անցկացնելու հանգամանքը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում