ԱԱրևիկ Աբելյան

ՃՈ ուժեղացված ծառայություններ՝ Երևանում․ հայտնաբերվել է հետախուզվող 7 մեքենա

ՃՈ ուժեղացված ծառայություններ՝ Երևանում․ հայտնաբերվել է հետախուզվող 7 մեքենա

Հունիսի 2-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 10 ավտոմեքենա։

Հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող 7, թաղանթապատված դիմապակիով 1 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է նաև առանց վարորդական  իրավունքի վկայականի 3 վարորդ։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ ՀՀ ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում