ԳԳայանե Թամամյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Սյունիք և Արցախ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Սյունիք և Արցախ

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ։

 
Վեհափառ Հայրապետի հետ Արցախ է մեկնել նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը։

 

Սյունիք այցի ընթացքում նախատեսվում է Հանրապետական մաղթանքի արարողություն Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Նորին Սրբությունը զինվորական պանթեոնում իր խոնարհումը կբերի և կաղոթի ի սեր հայրենյաց զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։

 

Նույն օրը նախատեսված է նաև այցելություն Շուռնուխ համայնք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում