ՄՄարի Կոստանյան

Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը հերթական նիստն է գումարել

Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը հերթական նիստն է գումարել
Այսօր Կապան համայնքի Շիկահող գյուղում հերթական նիստն է գումարել ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը: ՀՀ վարչապետի խորհրդական (խմբի ղեկավար) Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, խմբի մյուս անդամները նիստից առաջ հադիպում են ունեցել բնակիչների հետ։
 
Խմբի աշխատանքի ու մշակած ծրագրերի արդյունքում շարունակվում է սահմանամերձ գյուղերին գյուղտեխնիկայի տրամադրումը։ Այսօր ՀՀ կառավարության կողմից մոտոբլոկներ (70 հատ) ու խոտհնձիչներ (20 հատ ) են հատկացվել Ուժանիս, Խդրանց, Բարգուշատ, Շիկահող գյուղերի ընտանիքներին։ Իսկ Սրաշեն գյուղ դրանք կհասնեն վաղը:
 
Գյուղսարքավորումները տրվում են այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են այդ գյուղերում և ունեն անդամներ, որոնք կարող են օգտագործել տեխնիկան․ իսկ նրանք պարտավորվել են ստացածը կիրառել նաև գյուղի մյուս տնտեսությունների հողերը մշակելիս։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում